• Հայ
  • Eng
  • Рус
Մեր մասին

Էսթինգ ՍՊԸ-ն, հետապնդելով իր բիզնես շահերը և թանկ գնահատելով տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ գործնական հարաբերությունները, որդեգրել է և որպես գերակա շահ է ընդունում իր գործընկերների հանդեպ իր վարկային պարտավորությունների պատշաճ կատարումը և գործնական էթիկայի կանոնների պահպանումը:

Ելնելով այդ սկզբունքներից և բարձր գնահատելով այդ ֆինանսական հարցերում որոշում կայացնելու իր ազատ լինելու սկզբունքը` տեղեկացնում ենք, որ`

  1. այլ բանկերում վարկային փաթեթի նախընտրելի տարբերակի առաջարկի դեպքում քան գործող վարկի պայմաններն են Էսթինգ ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում գործող վարկային փաթեթը տեղափոխել այլ բանկ
  2. գործող վարկի վաղաժամկետ մարման դեպքում Էսթինգ ՍՊԸ-ն որևէ տույժ և տուգանք չի վճարում:

 

Հարգելի գործնկերներ,

Ջերմորեն ողջունում եմ Ձեզ, շնորհակալություն եմ հայտնում մեր կայքն այցելելու և “Էսթինգ” ՍՊԸ-ի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:

Մենք աշխատում ենք հայկական շուկայում 1997թ-ից, նախկինում ունենալով Մոսկվայում գործարարությամբ զբաղվելու 6 տարվա փորձ (1991-1997): ՀՀ-ում  “Էսթինգ” ՍՊԸ-ն զբաղվում է եվրոպական երկրներից բարձորակ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով (կոսմետիկա, կենցաղային քիմիա և սննդամթերք):

Ներկայումս մեր կազմակերպությունում աշխատում են 80-ից ավել մարդ`ամենատարբեր մասնագիտություններով`սկսած վարորդ-առաքիչներից մինչև վաճառքի պատասխանատուներ և մենեջերներ: Մենք շարունակական աշխատանք ենք տանում նրանց մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:

Հայաստանում մեր ընկերությունը հանդիսանում է այնպիսի հայտնի համաշխարհային ֆիրմաների միակ պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են`

  • Beiersdorf (Գերմանիա) - Նիվեա կոսմետիկա
  • Ahmad Tea Ltd. (Անգլիա) - Ահմադ թեյ
  • EUROLIVA, SA (Իսպանիա) - Կրեսպո ձիթապտուղ
  • GlaxoSmithKline Consumer Healthcare (Մեծ Բրիտանիա) - Աքվաֆրեշ ատամի մածուկ, ատամի խոզանակ
  • Arnest (Ռուսաստան) – Պրելեստ, Պրելեստ պրոֆեսիոնալ կոսմետիկա, Դիխլոֆոս, Ուբոյնայա Սիլա, Պիկնիկ միջատասպան միջոցներ, Դիվիդիկ կոշիկի խնամք, Լիռա, Լանա անտիստատիկ միջոցներ
  • VARTA Consumer (Գերմանիա) – Վարտա մարտկոցներ, լիցքավորման սարքեր

Մենք մշտապես հետևում ենք ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և համապատասխանաբար արձագանքում:

Կազմակերպության աշխատակիցները մշտապես մասնակցում են Եվրոպական երկրերում անցկացվող տարբեր միջազգային ցուցահանդեսների` համագործակցության համար նոր գործընկերներ որոնելու նպատակով:

Մենք կողմնակից ենք արդար, երկարատև և փոխշահավետ համագործակցության:

Մաղթում ենք մեր կայքէջի բոլոր այցելուներին հաջողություն, առողջություն և բարեկեցություն:

Հարգանքներով`

Գրենիկ Հակոբյան

“Էսթինգ” ՍՊԸ հիմնադիր տնօրեն