• Հայ
  • Eng
  • Рус
FAQ

Անի, 24 տարեկան
2015-01-15

ԻՆՉՊԵՍ ՈՐՈՇԵԼ, ԹԵ ՈՐ ՄԹԵՐՔՆԵՐՆ ԵՆ ՁԵԶ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ



Որպեսզի կարողանաք ճիշտ ընտրել ձեզ համար լոգանքի կամ ցնցուղի համար միջոց NIVEA ապրանքատեսակներից, պետք է նախ և առաջ որոշել սեփական պահանջմունքներն ու նախասիրությունները: Հետո լրացնել դրանք սիրված բույրերով և պատկերացնել ընդհանուր զգացողությունը, որը Դուք ցանկանում եք ստանալ դրա օգտագործումից հետո: Ամենօրյա օգտագործման համար հարմար կլինի կրեմ-գելը կամ ցնցուղի համար գելը: Հատուկ պահանջմունքները (սափրումը, շատ չոր կամ զգայուն մաշկի խնամքը) կօգնեն հոգալ NIVEA հատուկ ապրանքատեսակները, որոնք պատասխանատու են լրացուցիչ խնամքի համար: Այսպիսով, Ձեզ մնում է միայն ընտրել ապրանքերի անհրաժեշտ կատեգորիան, և կողմնորոշվել, թե որ բույրն է Ձեզ համար ավելի հաճելի ներկայացված միջոցներից:

Տաթևիկ, 19 տարեկան
2015-01-15

ԻՆՉՈՒՄ Է ԿԱՅԱՆՈՒՄ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵԶՈԴՈՐԱՆՏԻ ԵՎ ԱՆՏԻՊԵՐՍՊԻՐԱՆՏԻ ՄԻՋԵՎ



Դեզոդորանտը միջոց է, որը պայքարում է տհաճ հոտի` առաջացած բակտերիաների կենսագործունեության արդյունքում: Հակաբակտերիալ նյութերը, որոնք պարունակվում են դեզոդորանտի մեջ, խոչընդոտում են թևատակի հատվածում բակտերիաների աճին: 

Անտիպերսպիրանտը միջոց է, որը կանխում է քրտնարտադրությունը` իր մեջ պարունակվող ալյումինիումի աղերի հաշվին: Տեղակայվելով քրտնագեղձերի ուղիների եզրերին, հենց մաշկի մակերեսի մոտ, անտիպերսպիրանտը էականորեն կրճատում է արտադրվող հեղուկի քանակը: Անտիպերսպիրանտները նաև ունենում են դեզոդորացնող ազդեցություն` թևատակերի հատվածում խոնավության մակարդակի իջեցման հաշվին:

Հասմիկ, 27 տարեկան
2015-01-15

ԻՆՉՈՒ Է ԽՈՆԱՎԵՑՈՒՄԸ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՄՔԻ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ



Որպեսզի մաշկը լինի առողջ, նրան ջուր է անհրաժեշտ: Եղջերային շերտում ջրի պարունակությունը կազմում է 10-30%, իսկ ստորին շերտերում` ավելի շատ: Կատարյալ խոնավեցված մաշկը հարթ է և էլաստիկ, իսկ դրա պաշտպանական ֆունկցիաները խանգարված չեն: Ջրազրկված մաշկը թվում է ձգված, ծածկվում է կնճիռներով, կորցնում է առաձգականությունը և էլաստիկությունը, և պաշտպանական ֆունկցիաները թուլանում են: Այդ պատճառով էլ առողջ և գեղեցիկ մաշկի համար խոնավեցումը ունի առաջնային նշանակություն: NIVEA դեմքի խնամքի միջոցները կնվիրեն Ձեր մաշկին խոնավեցում և սնուցում:

Նառա, 32 տարեկան
2015-01-15

ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱԶԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ NIVEA ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ ԻՄ ՄԱԶԵՐԻՆ



NIVEA մազերի հարդարման միջոցները երբեք չեն կարող վնաս հասցնել Ձեր մազերին կամ գլխի մաշկին: Ընդհակառակը, շնորհիվ դրանց մեջ պարունավող վիտամինների, NIVEA միջոցները կպաշտպանեն Ձեր մազերը ամենօրյա վնասակար ազդեցությունից:

Լուսինե, 22 տարեկան
2015-01-15

ԵՐԲ Է ՊԵՏՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԼԱՔ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ



Լաքը կատարելապես պահպանում է սանրվածքը երկար ժամանակ: NIVEA մազերի հարդարման լաքերը ապահովում են հուսալի ֆիքսացիա և էլաստիկ հարդարում օրվա ընթացքում, և միաժամանակ վարսերին տալիս են տեսանելի փայլ: Մազերի լաքը արդեն պատրաստի սանրվածքի վերջին հպումն է: Օպտիմալ հարդարման համար օգտագործեք նաև NIVEA մազերի մուսերը:

Աննա, 25 տարեկան
2015-01-15

ՈՐ ՏԱՐԻՔԻՑ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆ ԿՐԵՄՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



Նորածիններն ու մինչև 3 տարեկան երեխաները չպետք է ենթարկվեն արևի ուղղակի ճառագայթներին, քանի որ նրանց մաշկը հատկապես զգայուն է, իսկ դրա պաշտպանական համակարգը դեռևս լիովին ձևավորված չէ: Այնուամենայնիվ, հատկապես ակտիվ մանուկների համար NIVEA  միջոցների շարքում կան արևապաշտպան լասյոններ 1 տարեկանից բարձր երեխաների համար: Մեկ տարեկանից բարձր երեխաների համար հարմար կլինեն նաև NIVEA «Պաշտպանություն արևից» ստանդարտ շարքի միջոցները: